Մեծ մեծերն արձանագրում էին՝ հայ ժողովուրդ, դու պարտվել ես ներսի թշնամուն, եկեք խոստովանենք, որ այդպես է. Հակոբյան
«Հայտարարում են՝ նոր մայր օրենք են ընդունում, ու դրա բովանդակությունն այսօր քննարկվում է թշնամու հետ»,- Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների հավաքին ասաց ՀՀ ԳԽ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
Նրա խոսքով, թշնամին մատ թափ տալով ասում է՝ Հռչակագրում ունեք կետ, որը վերաբերում է Արցախին, պետք է անպայման հանեք։
«Թշնամին ասում է՝ ունեք 11-րդ կետը, որտեղ խոսվում է ցեղասպանության մասին, չտեսնեմ նոր Սահմանադրության մեջ նման ձևակերպում լինի։ Դրանից օգտվելով, իշխանության ինչ-որ ներկայացուցիչ հայտարարում է, որ իսկպես եկեք, տեսնենք՝ 1,5 միլիոն մարդ է ցեղասպանության ենթրակվել։ Եթե այո, ապա դրանց անձնագրային տվյալները, բնակության հասցեն հավաքել։ Նույնիսկ ցեղասպանն այդպես չի արտահայտվել, ինչպես իշխանության ներկայացուցիչը։
Մեծ մերծերն արձանագրում էին՝ հայ ժողովուրդ, դու չես պարտվել թշնամուն, դու պարտվել ես ներսի թշնամուն, Նժդեhն ասաց` քո ներսի տականքին։ Եկեք խոսոտվանենք, որ այդպես է»,- ասաց Ռ.Հակոբյանը։
Միաժամանակ նա նշեց, որ հայի գենն առողջ է, ունենալու են այն թիմը, մարդիկ, ովքեր կասեն՝ «մենք արժանապատիվ ժողովուրդ ենք, ազգ ենք, տեր ենք կանգնում մեր հռչակագրին, պետությանն ու պեականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Անկախության հռչակագրով սահմանվեցին գերակա արժեքներ, որոնք փարոսի դեր պետք է կատարեին Հայաստանի հետագա ողջ ընթացքի համար. Էդիկ Մինասյան
- Այսօրվա իշխանությունները տանում են երրորդ հանրապետության կործանման. Արթուր Խաչատրյան
- Անկախության հռչակագրում միջազգային մասնագիտացված կառույցները հակաիրավական, ծայրահեղական որևէ դրույթ չեն նկատել. Մինասյան
- Հայի համար ամեն ինչ և ամենից վեր անկախ ապրելն է. Արցախի թեմի առաջնորդ