«Ալ Ջազիրա». Գազայի վրա Իսրայելի հարձակումները 24 ժամում 47 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 47 մարդ է զոհվել անկլավի կենտրոնական և հարավային հատվածներում իսրայելական բանակի գործողությունների ակտիվացման պատճառով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
Բժշկական կենտրոնները հայտնել են, որ առնվազն 47 մարդ է զոհվել, երբ իսրայելական զինվորականները ակտիվացրել են գործողությունները Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահում և հարավում՝ Խան Յունիսում, նշում է հեռուստաալիքը։ Հեռուստաընկերության տվյալներով՝ անցյալ տարվա հոկտեմբերից շարունակվող Գազայի դեմ Իսրայելի պատերազմում արդեն զոհվել է 40265 մարդ, վիրավորվել՝ 93144 մարդ։ Ռեպորտաժին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Չորեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մեծացրել է իր գործողությունների ինտենսիվությունը Խան Յունիսի շրջաններում և Դեյր ալ-Բալահի շրջակայքում՝ այնտեղ ՀԱՄԱՍ-ի զինյալների ներկայության վերաբերյալ հետախուզական տեղեկություններ ստանալուց հետո:
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հարցով Դոհայի բանակցությունների առաջին օրը կողմերն առաջընթաց են գրանցել
- Sky. Դոհայում սկսվել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները
- Գազայի դպրոցներին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին