Զապորոժիեյի ԱԷԿ-ում անջատվել է բարձրավոլտ էլեկտրամատակարարման գիծը
Զապորոժիեյի ատոմակայանում ավտոմատ համակարգի միջոցով անջատվել է բարձրավոլտ 330 կՎ էլեկտրամատակարարող գիծը՝ «Ֆերոսսպլավնայա - 1»-ը։ Այդ մասին հաղորդում է կայանի Telegram ալիքը։
«Ատոմակայանի սեփական կարիքները սնուցվում են 750 կՎ «Դնեպրովսկայա» գծից»,- նշել են մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ անվտանգության սահմանաչափերի և պայմանների խախտումներ չեն արձանագրվել, անձնակազմը պատրաստ է արձագանքել արտակարգ իրավիճակներին։
Այժմ կայանի բոլոր ստորաբաժանումները կանգնեցված են և գտնվում են «սառը անջատման» վիճակում, սարքավորումները պահպանվում են անհրաժեշտ կանոնակարգերի համաձայն՝ ճառագայթային անվտանգության չափանիշների խիստ հսկողության ներքո։
Զապորոժիայի ԱԷԿ-ից ավելացրել են, որ օբյեկտի և շրջակա տարածքի ճառագայթային ֆոնը չի փոխվել և գտնվում է էներգաբլոկների բնականոն աշխատանքին համապատասխանող մակարդակի վրա։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը նախատեսվածից շուտ է միացել միասնական էներգահամակարգին
- Այրվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացուցիչ աշտարակը
- «Հրապարակ». ՀԱԷԿ-ը մինչև 2036 թվականը գործելու է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին