«Հրապարակ». Առուշի դեմ օպերացիան ավելի հեռուն գնացող նպատակ է հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առուշ Առուշանյանին պաշտոնից զրկելու, ապա նաև Պրոբացիոն ծառայության միջնորդությունը՝ ուղղված դատարանին, նրան կրկին կալանավորելու մասին, շատերին է զարմացրել, որովհետև թվում էր, թե Առուշն իր հարցերը լուծել է «իշխանության» հետ և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի միջնորդության շնորհիվ այլևս որևէ խնդիր չունի, սակայն, ինչպես տեսնում ենք, այս իշխանությունը, մի կողմից, շատ քինախնդիր է, մյուս կողմից՝ յուրայիններին «փուռը տալու» հարցերում էլ «աստված չունի»։ Բայց, մեր տեղեկություններով, Առուշի դեմ օպերացիան ավելի հեռուն գնացող նպատակ է հետապնդում։
Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ աշնանը մտադիր են Տեղ համայնքը միացնել Գորիս խոշորացված համայնքին և նոր ընտրություններ անցկացնել, որի արդյունքում արդեն հսկայական համայնքի գլխին լրիվ յուրային մեկը կնշանակվի։ Բանն այն է, որ առջևում համապետական ընտրություններ են, և Առուշանյանը, ինչպես նաև Սյունիքի մյուս համայնքապետերը բոլորին ու ամեն ինչին կասկածող Նիկոլ Փաշինյանի լիարժեք վստահությունը չեն վայելում, և նա՝ հերթական վերարտադրմանն ընդառաջ, փորձում է իր ճանապարհից մաքրել բոլոր խոչընդոտները։ Թեպետ չի բացառվում, որ այս գործողությունները միտված լինեն Առուշին և մյուսներին ավելի շատ կոտրելուն, որ նրանք Փաշինյանին հավերժ հավատարմության երդում տան, և հարցը դրանով փակվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը
- «Հրապարակ». Գուրգեն Արսենյանը «Ֆլորենս» ռեստորանում մեծ միջոցառում է կազմակերպել
- «Ժողովուրդ». «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները մերժման նամակ են ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից
- «Հրապարակ». Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն անհետանում է Փաշինյանի այցելության պահին
- «Ժողովուրդ». Նախագահի աշխատակազմում թափուր են առանցքային մի շարք պաշտոններ
- «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ Բյուրականում նիստ են անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին