«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը «Ֆլորենս» ռեստորանում մեծ միջոցառում է կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քաղպայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով օրեր անց մեկնելու է Մոսկվա՝ ստանձնելու Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը, հրաժեշտի արարողակարգի մեջ է։ Նա այցելում, հանդիպում է տարբեր մարդկանց։ Մտադիր է նաև մեծ շուքով նշել իր՝ դեսպան նշանակվելու և Մոսկվա մեկնելու իրադարձությունը, հայավարի ասած՝ «մաղարիչ» անել ծանոթ-բարեկամներին։
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանում նա այսօր մեծ միջոցառում է կազմակերպել և մեծ թվով մարդկանց հրավիրել։ Մեզ ասացին, սակայն, որ ՔՊ-ից հաշված մարդկանց է հրավիրել այդ խնջույքին, ինչը թիմում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Եղել են մարդիկ, որ դժգոհել են, թե՝ «մեզնով դեսպան դարձավ, հիմա մեզ հաշվի չի առնում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները մերժման նամակ են ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից
- «Հրապարակ». Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն անհետանում է Փաշինյանի այցելության պահին
- «Ժողովուրդ». Նախագահի աշխատակազմում թափուր են առանցքային մի շարք պաշտոններ
- «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ Բյուրականում նիստ են անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին