Անկախության հռչակագիրը մեր ազգային պետութենական կյանքի ծնողն է. Պարույր Հայրիկյան
«Հայ ժողովուրդը պատմականորեն պայքարել է իր և մյուս ազգերի ազատության համար»,-ՀՀ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորները հավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և իր ելույթում փՓաստերով ապացուցեց, որ Անկախության հռչակագիրը պատահական երևույթ չէր։
Նա հայտնեց որ հայագիտության մեջ ընդունված է, հայության առաջին ինքնագիտակցությունը կապել Հայկ Նահապետի և Բելի ճակատամարտի հետ։
«Գտնում են, որ այն տեղի է ունեցել 2492 թվականի նավասրադի 1-ին օգոստոսի 11-ին՝ հին տոմարով, նոր տոմարով՝ օգոստոսի 23-ն է։ Պատկերացնում ենք՝ մոտավորապես 4000 տարի հեռավորությամբ, նույն օրը մեր ժողվորդի համար բախտորոշ գործողություններ են եղել»,-ասաց Հայրիկյանը և շարունակեց. «Ազգային անկախությունը բարձրագույն արժեք համարելով՝ սկսում է այն վերականգնելու գործընթացը։ Այդ պատմական փաստաթղթի ռազմավարական նշանակությունից էին ձգտումը վերականգնել պատմական արդարաությունը, և ստեղծել իրավական և ժողվորդավարական պետություն, այսինքը դառնալ միջազգային իրավունքի ենթակա և ազգային խնդիրների քննարկումներին մասնակցել իրավահավասար գործընկերոջ կարգավիճակով, ոչ թե խնրողի»։
Պարույր Հայրիկյանը ներկայացրեց Ազգային Միացյալ կուսակցության պատմությունը, որը խորհրդային տարիներին պայքարել է Հայաստանի անկախության համար։
«Հավաքվել ենք նշելու Անկախության հռչակագրի 34 ամյակը և միաժամանակ բոլորին հիշեցնելու, որ այն մեր ազգային պետութենական կյանքի ծնողն է։ Մեր հայրերի ավանդույթի, մեր ազգային արժեհամակարգին համապատասխան, մեք գիտենք, որ ծնողին ամենապատվավոր տեղն է հատկացվում, հակառակը՝ ծնողադավության է համազոր և թող մեզնից հետո եկողներն ունենան ազգային և համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու նաև մեր այս օրինակը»,-ասաց Հայրիկյանը։