Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ հաշվի առնելով ՌԴ նախագահի՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անցկացրած բանակցությունները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նույնպես հաղորդագրություն էր տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի մասին։
Կրեմլի հաղորդագրության համաձայն, Ն. Փաշինյանի հետ զրույցում վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում։
«Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակման ժամանակ հատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան