Գտնվել է Սիցիլիայում խորտակված զբոսանավի 7-րդ ուղևորի դին
Փրկարարները դուրս են բերել Սիցիլիայում զբոսանավի վթարի վերջին զոհի դին։ Թեև դեռ դիակի ինքնությունը պարզված չէ, սակայն, հավանաբար, միլիոնատեր Մայք Լինչի 18-ամյա դստեր դին է։
Զբոսանավում, որը խորտակվել էր 5 օր առաջ, կար 22 մարդ, որոնցից 7-ը զոհվել է:
AP-ն հայտնում է, որ իտալական առափնյա պահպանությունն ավարտել է որոնողական աշխատանքները։
56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել փոթորկի պատճառով: Զբոսանավը նավարկում էր բրիտանական դրոշի ներքո։
Մահացածների թվում է նաև միլիոնատեր Մայքլ Լինչը։ Լինչի կինը Անժելա Բակարեսին, որին պատկանում էր զբոսանավը, փրկվածների թվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան