Թիվ 19 ՔԿՀ-ում պատանդ վերցված 4 անձ մահացել են, ոչնչացվել են նաև պատանդառուները
ՌԴ-ի թիվ 19 ՔԿՀ-ում ութ աշխատակից գերիների կողմից պատանդ են վերցվել, նրանցից չորսը մահացել են։ Այս մասին հայտնում է ՌԴ Վոլգոգրադի մարզի դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը։
«Հանցագործները դանակի տարբեր ծանրության վնասվածքներ են հասցրել չորս աշխատակցի, որոնցից երեքը մահացել են»,-նշել են ծառայությունից՝ հավելելով, որ դիմադրություն ցույց տված ևս չորս աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը նույնպես մահացել է։
Հաղորդագրության մեջ ցավակցություն է հայտնում «ծառայության ընթացքում» զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վարչությունը նրանց կտրամադրի անհրաժեշտ օգնություն։
Դաշնային քրեակատարողական ծառայությունը նշել է, որ պատանդ են վերցվել և վիրավորվել չորս դատապարտյալներ։ Հատուկ գործողությանը մասնակցած իրավապահներից ոչ ոք չի տուժել։ Բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են.
Նախկինում հաղորդվում էր, որ երկու ահաբեկիչներ ողջ են մնացել ՔԿՀ-ի վրա հարձակումից։
Հարակից հրապարակումներ`
- Վոլգոգրադի ՔԿՀ-ում զոհերի թիվն աճել է
- Վոլգոգրադի շրջանի թիվ 19 ՔԿՀ-ում մի քանի բանտարկյալներ պատանդներ են վերցրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին