Եթե իրավական պետություն լինեինք, գլխավոր դատախազը պետք է անմիջապես քրգործ հարուցեր Արցախն Ադրբեջանի կազմում ընդունող անձի նկատմամբ. Բալայան
«Համբերության բաժակը վաղուց է լցվել»,- Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների հավաքին ասաց ԳԽ նախկին պատգամավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։
Նա նշեց, որ Անկախության Հռչակագիրը հիմք է հանդիսանում ՀՀ Սահմանադրության մշակման, պետական օրենքների ընդունման, պետական մարմինների գործունեության համար, դա հիմք է՝ մեր իրավաքաղաքական պետական կյանքի կառուցման համար։
«Նույն Գերագույն խորհրդի ընդունած որոշմամբ՝ Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի Արցախը ճանաչել այլ պետության կազմում։
Այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի ինչ-որ պաշտոնատար անձ, վարչապետ լինի, թե մեկ ուրիշ անձ, ինձ չի հետաքրքրում, ընդունում է Լեռնային Ղարաբաղը, այն էլ՝ Ադրբեջանի կազմում։ Եթե մենք իրավական աշխարհում ապրեինք, ինչպես ամրագրված է Սահմանադրությունում, գլխավոր դատախազն անմիջապես, եթե ոչ հայրենիքի դավաճանության, ապա գոնե ինքնիրավչության համար պետք է քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկեր»,- ասաց Կիմ Բալայանը։
Հարակից հրապարակումներ`
- Անկախության հռչակագիրը մեր ազգային պետութենական կյանքի ծնողն է. Պարույր Հայրիկյան
- Անկախության հռչակագրով սահմանվեցին գերակա արժեքներ, որոնք փարոսի դեր պետք է կատարեին Հայաստանի հետագա ողջ ընթացքի համար. Էդիկ Մինասյան
- Այսօրվա իշխանությունները տանում են երրորդ հանրապետության կործանման. Արթուր Խաչատրյան
- Անկախության հռչակագրում միջազգային մասնագիտացված կառույցները հակաիրավական, ծայրահեղական որևէ դրույթ չեն նկատել. Մինասյան
- Հայի համար ամեն ինչ և ամենից վեր անկախ ապրելն է. Արցախի թեմի առաջնորդ