Սպերցյանը չի խնդրել հեռանալ «Կրասնոդարից»
«Կարսնոդարի» առաջատար ֆուտբոլիստներից Էդուրադ Սպերցյանը պատրաստ է մնալ թիմում։ Այս մասին հայտնում է euro-football.ru կայքի աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպերցյանն ու հարձակվող Ջոն Կորդոբան տեղեկացրել են «Կրասնոդարին» այս ամառ թիմից հեռանալու իրենց ցանկության մասին։ Սակայն, euro-football.ru-ի հաղորդմամբ, այս նորությունը չի համապատասխանում իրականությանը, Էդուրադ Սպերցյանը պատրաստ է մնալ ակումբում։
Միաժամանակ, եթե առաջարկ ստացվի եվրոպական լուրջ ակումբից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուրադ Սպերցյանն իսկապես կարող է հեռանալ «Կրասնոդարից»։