Բագրատ Սրբազանը խարույկի շուրջ զրուցում է երիտասարդների հետ
Բագրատ Սրբազանն այցելել է Աղավնաձորի երիտասարդական ճամբար, որտեղ զրույց է ունեցել երիտասարդների հետ։
Բոլորս խոսում ենք իրավունքների մասին, բայց շատ քիչ ենք խոսում պատասխանատվության մասին։ Ես, երբ դասախոսում էի համալսարանի դիմաց, մետաղադրամի օրինակը բերեցի։ Մի երեսին թիվ է,մյուսին՝ զինանշան։ Թիվն այն իրավունքն է, որը դուք կարող եք օգտագործել, իսկ զինանշանը տվյալ երկրի, տվյալ պետության մեջ կրելիք պատասխանատվությունն է, որին դու պատկանում ես։ Ճիշտ նույն ձևով են արտահայտվում իրավունքն ու պատասխանատվությունը, սակայն աշխարհն այսօր խոսում է իրավունքի, բայց ոչ երբեք՝ պատասխանատվության մասին»,- իր խոսքում ասաց Սրբազանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։