Ու թող էլցանցի սիրտը մրմռա
Բաց նամակ Վեոլիա Ջրին.
Գիտեք՝ թաքցնելու բան էլ չէ, թեև պիտի որ մթի մեջ չերևար, բայց լրիվ հակառակն է՝ մթով ավելի պարզ է երևում՝ Էլցանցերը օրումեջ հոսանք է, որ անջատում են։ Անջատում են ու անջատում, ու հետո՝ էլի։ Պլանային չէ, բոնուսային։
Քաղաքաղապետարանն էլ չի խնայել, շենքակույտեր է, որ լցրել է Երևանում։ Եթե առաջ դրանք Զանգվածներում էին ծլում հիմա՝ Կենտրոնում։ Բայց այս սյուռ ուրբանիզացիայի մասին չէ նամակս; Գիտեք՝ շենքակույտերում հենց հոսանքն անջատում են, ջուրն էլ է կտրվում։ Ճիշտ հասկացեք՝ ես չեմ պնդում, թե դուք գործ չեք անում ու ինքնուրույն ջրանջատումներ չեք անում։ Քավ լիցի լավ էլ անում եք։ Բայց արդարության համար՝ ինչու պիտի Էլցանցի շնորհիվ ջուրը 100 տոկոսով կտրվի, իսկ երբ հետո էլ դուք եք ջուրը կտրում՝ ... պատահում է, որ հոսանքը լինում է։
Ինչու նրանք ձեր վրա կարողանան ազդել, իսկ դուք իրենց՝ ոչ։
Մի բան արեք, Վեոլիա Ջուր՝ եթե Էլցանցերը համ էլ ջուրն են կտրում, դուք էլ ջուրը կտրելիս այնպես արեք հոսանքը անջատվի։
Ու թող էլցանցի սիրտը մրմռա։
Մենք ինչ, մենք՝ հեչ։
ՀՀ, պետականամետ քաղացի՝ Ա. Ո.
Հ.Գ.- Ի դեպ՝ դուք համոզվա՞ծ եք, որ այսքան խնդիրների հետ մի օր կառավարությունը չի որոշի լույս ու ջուր ձեռքներիցդ վերցնել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին