Իրանում ձերբակալվել է «Իսլամական պետության» 14 զինյալ
Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է հանրապետությունում 14 ահաբեկիչների ձերբակալման մասին, ովքեր իրենց համարում են «Իսլամական պետություն» խմբավորման «Խորասան Վիլայաթի» մասնաճյուղի անդամներ։
«Թեհրանի, Ալբորզի, Ֆարսի և Խուզեստանի նահանգների գլխավոր հետախուզական վարչությունների աշխատակիցները երկրի հետախուզական հանրության հետ համաձայնեցված գործողությունների ընթացքում հայտնաբերել և դատարանի որոշմամբ կալանավորել են ամերիկացիների և սիոնիստների գլխավորած ԻՊ-ի «Խորասան Վիլայաթի» խմբի 14 հոգու»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, իրանական հետախուզության խոսքերն է մեջբերել IRIB հեռուստաալիքը։
Գերատեսչությունը նշել է, որ ձերբակալվածները «վերջին մի քանի օրերի ընթացքում անօրինական կերպով մուտք են գործել երկիր և մտադրվել են ահաբեկչություններ իրականացնել»։ Զինյալների կեսը ձերբակալվել է հանրապետության հարավում՝ Ֆարս նահանգում։
Հուլիսի 24-ին Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը հայտարարել էր, որ իր աշխատակիցները բռնել են «Իսլամական պետության» երկու առաջնորդների և ևս 10 ահաբեկիչների։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի զինված ուժերը հերքել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման մասին Fars-ի հրապարակումը.ԶԼՄ-ներ
- Իրանում հայտնել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին
- Իրանի խորհրդարանն ԱԳ նախարարի պաշտոնում հաստատել է Աբբաս Արաղչիին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան