Լատվիան պատրաստել է 1,4 հազար անօդաչու թռչող սարքերի ամենամեծ խմբաքանակը՝ Ուկրաինա առաքելու համար
Լատվիան պատրաստել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ամենամեծ խմբաքանակը՝ ՝ 1400 հատ,Ուկրաինա ուղարկելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։
«Լատվիացի արտադրողների անօդաչու թռչող սարքերի ամենամեծ խմբաքանակը պատրաստվել է Ուկրաինա առաքման համար, այն կլինի 1400 անօդաչու թռչող սարք»,-նախարարի խոսքերն է մեջբերում պետական հեռուստատեսության և ռադիոյի LSM պորտալը։ Սպրուդսը հավելել է, որ «Լատվիայի պաշտպանության նախարարության կողմից լատվիացի արտադրողներից Կիևի համար հայտարարված 2,7 հազար անօդաչու թռչող սարքերի գնումն ավարտվել է»։
Հուլիսի սկզբին Լատվիայի ղեկավարությունը խոստացել էր Ուկրաինային մատակարարել լատվիական ձեռնարկությունների կողմից արտադրված տարբեր տեսակի ավելի քան 2,5 հազար անօդաչու թռչող սարքեր, որոնց արժեքը կազմում է մոտ 4 միլիոն եվրո։ Օգոստոսի 13-ի դրությամբ, ըստ նրա, Ուկրաինայի համար պատրաստվել է ևս 500 անօդաչու թռչող սարք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին