Քարտեզագրքում առկա բոլոր պատմական քարտեզները բնօրինակներ են, ունեն համապատասխան հիմքեր. ՀՃՈւ-ն՝ ի պատասխան ադրբեջանական կեղծիքի
Ադրբեջանական մամուլում մի քանի օր է, ինչ շրջանառվում է, թե իբր Ռուբեն Վարդանյանի Ստեփանակերտի գրասենյակում հայտնաբերվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի 2012 թ. հրատրատարակած Nakhijevan Atlas-ը։ Ըստ ադրբեջանական մամուլի նշված քարտեզագիրքը հիմնովին կեղծարարություն է և Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություն։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի վարչությունից արձագանել են ադրբեջանական կեղծարարությանը. «Ի պատասխան շրջանառվող կեղծ քարոզչության, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի վարչությունը հայտարարում է, որ քարտեզագրքում առկա բոլոր պատմական քարտեզները բնօրինակներ են, իսկ հեղինակի (հուշարձանագետ Սամվել Կարապետյան) կողմից ստեղծվածները (ազգաբաշխական, գրչօջախների, կրթօջախների, քրիստոնեական և մահմեդական հուշարձանների) ունեն համապատասխան հիմքեր։
Հարկ ենք համարում նաև նշել, որ հուշարձանների քարտեզները պատրաստվել են ակադեմիական բարեխղճությամբ, որտեղ տրվել են ոչ միայն հայկական, այլ նաև մահմեդական հուշարձանները։
Կարծում ենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցներին վախեցրել է պատմական իրականությունը, որը տարիներ շարունակ խնամքով թաքցվում և կեղծվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչպես նաև այն, որ քարտեզում առկա քրիստոնեական հուշարձանների մասին փաստագրված տեղեկությունները ամբողջությամբ բացահայտում է Ադրբեջանի կողմից իրականացված պետական վանդալիզմը, որի արդյունքում անցած տասնամյակների ընթացքում իսպառ ոչնչացվեցին երկրամասի հայկական կրոնական կառույցները, ինչպես նաև գերեզմանական հուշարձանները, այդ թվում Հին Ջուղայի աշխարհահռչակ գերեզմանոցը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին