Ալեն Սիմոնյանը փախել էր, Արարատ Միրզոյանը՝ նեղացել. Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է հետաքրքիր մանրամասներ
«Ապրելու երկրի» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հետաքրքիր մանրամասներ է պատմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «կյանքից»։
«2021 թվականին կառավարությունը ձևավորվելուց հետո արտգործնախարար ունեցանք 20 օր հետո։ Ընտրություններից հետո արտգործնախարար էր նշանակվում Արմեն Գրիգորյանը։ Նախ փոխնախարար նշանակվեց, հետո Ռուսաստանը Փաշինյանին ասաց, որ Արմեն Գրիգորյանի հետ չենք հանդիպելու, նա Մոսկվա չի գալու։ Արմեն Գրիգորյանին փոխնախարարի պաշտոնից հանում է Փաշինյանը Ռուսաստանի պահանջով։
Այդ ժամանակ Արարատ Միրզոյանը նեղացել էր ու գնացել հանգստանալու։ 2021 թվականի օգոստոսն էր։ 20 օր չէր գալիս։ Մի ձև խնդրել, համոզել են, որ դառնա արտգործնախարար։
Իսկ թե ինչո՞ւ էր նեղացել, որովհետև Ալեն Սիմոնյանը Արարատ Միրզոյանի փոխարեն դարձավ Ազգային ժողովի նախագահ, ինչը բոլորի համար անակնկալ էր։
Ինչու էր անակնկալ, որովհետև 2020 թվականի պատերազմից հետո պատվիրակություն գնաց Ռուսաստան ինչ-որ քննարկումների։ Այն գլխավորում էր Ալեն Սիմոնյանը որպես Աժ փոխնախագահ։ ՔՊ-ի պատվիրակությունն արդեն հետ է վերադառնում, օդանավակայանում տեսնում են Ալեն Սիմոնյանը չկա։ Զանգում են, կարծեմ Վլադիմիր Վարդանյանն է, Ալեն Սիմոնյանին ման գալիս, ասում է՝ չեմ գալիս Հայաստան, ես խնդիրներ ունեմ, իմ կյանքը վտանգված է։ Բոլորը հետ են գալիս, Ալեն Սիմոնյանը մնում է։ Դրանից հետո բոլորի համար ակնհայտ է, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնից պետք է դուրս գա, որովհետև թիմին դավաճանել է, վախկոտի պես փախել է, բայց հետո Ալեն Սիմոնյանը հայտնվում է Ազգայն ժողովի նախագահի պաշտոնում։
Միրզոյանը նեղանում, գնում է, մի ձև համոզում, բերում են, դարձնում են ԱԳ նախարար»,- պատմել է Մեսրոպ Առաքելյանը 24news-ին տված հարցազրույցում։