Հրապարակախոս էր, որի խոսքը լսվում էր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում․ Սեյրան Օհանյանը՝ Սրապիոնյանի մասին
«Դժվար է խոսել մի մարդու մասին, որն օրեր առաջ պայքարողների շարքում էր։ Մենք կորցնում ենք հենց պայքարող տեսակ մարդկանց։ Կորցնում ենք՝ ֆիզիկապես, որովհետև նրանց հոգիները, նրանց տված ջերմությունը մեր հետ է» ,- այս մասին գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Օհանյանի խոսքով ՝ Սրապիոնյանն ընկերական բարձր վսեմ հատկանիշներով օժտված մարդ էր։
«Նա կատարելության հարթակում գտնվող առաջամարտիկներից էր։ Մի մտավորական, որը միշտ կարողանում էր գնահատել իրավիճակը և գործել Հայաստանի ու Արցախի օրհասական իրադրության ժամանակ։ Հրապարակախոս, որի խոսքը լսվում էր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում»,- ասաց նա։
Նշենք, որ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստի արարողությունը։ Սրապիոնյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 12:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Սերժ Սրապիոնյանը ծնվել էր 1957 թվականին։ 1977-1983 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։ ակմուհետև սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ։
Հարակից հրապարակումներ`
- Նա հայրենիքի նվիրյալ էր, զինվորագրված՝ իր գործին․ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը՝ Սրապիոնյանի մասին
- Մի մեծ գույն պակասեց մեր կյանքից, մի հզոր ձայն․ Նարինե Դիլբարյանը՝ Սերժ Սրապիոնյանի մասին
- Սրապիոնյանը զորաշարժի էր ենթարկում Սփյուռքը․ Հրանուշ Հակոբյան