Մի մեծ գույն պակասեց մեր կյանքից, մի հզոր ձայն․ Նարինե Դիլբարյանը՝ Սերժ Սրապիոնյանի մասին
«Մի մեծ գույն պակասեց մեր կյանքից, մի հզոր ձայն»,- այս մասին գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստի արարողության ժամանակ ասաց ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը՝ հիշելով պատերզմը ժամանակահատվածում առցանց դասախոսությունները։
«Դրանք մեզ ուժ էին տալիս, փարոսի պես էին, հույսի ու հավատի։ Ափսոս բանասիրականի այն սերունդներին, որ գալու են և չեն լսելու Սրապիոնյանի դասախոսությունները։ Բայց նրա հոգին մեզ հետ է և օգնելու է արևմտյան հայկական Հայաստանի կայացման գործում»,- ասաց Սրապիոնյանի գործընկերը՝ հավելելով․
«Ուզում եմ , որ ընկեր Սրապիոնյանի հոգին հանգիստ լինի և նրա երազանքներն ի կատար են ածվելու»
Նշենք, որ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստի արարողությունը։ Սրապիոնյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 12:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հարակից հրապարակումներ`
- Սրապիոնյանը զորաշարժի էր ենթարկում Սփյուռքը․ Հրանուշ Հակոբյան
- Սերժ Սրապիոնյանը մահվանից առաջ երեք բան է խնդրել