Վառ անհատականություն էր, հայրենասեր մարդ, որն իր սկզբունքներից չհրաժարվեց մինչև վերջ․ Արամ Սարգսյանը՝ Սրապիոնյանի մասին
«Մեզ համար նա շատ վառ անհատականություն էր, հայրենասեր մարդ, որն իր սկզբունքներից չհրաժարվեց մինչև վերջ, պայքարեց»,- այս մասին գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Միասին» շարժման անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։
Նրա խոսքով ՝ Սրապիոնյանի թողած գործը պետք է շարունակել։
«Նա հստակ գիտեր, թե հանուն ինչի է պայքարում, որ մեր պետությունը ձերբազատվի դավաճան իշխանությունից և կարողանա վերածնունդ ապրել, ազգային, պետական շահերը պաշտպանել։ Սերժ Սրապիոնյանն իրական մտավորական էր, որը ոչ միայն համալսարանում իր գործով էր զբազվում որպես դասախոս, այլև հասարակական գործիչ էր, քաղաքացուն բնորոշ դիրքորոշում ուներ»,- Սարգսյանը։
Սարգսյանը լիահույս է, որ նրա գործը կշարունակվի։
«Կարծում եմ՝ նրա պայքարի գործը շարունակողները շատ են, նաև բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք հասկանում են, թե ինչ է պետք այսօր անել»,- ասաց «Միասին» շարժման անդամը։
Հարակից հրապարակումներ`
- Սրապիոնյանի թողած անձնական, գիտական, քաղաքացիական ժանգությունը մի կերպարի մարմնավորում է․ Վիկտոր Սողոմոնյան
- Հրապարակախոս էր, որի խոսքը լսվում էր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում․ Սեյրան Օհանյանը՝ Սրապիոնյանի մասին
- Նա հայրենիքի նվիրյալ էր, զինվորագրված՝ իր գործին․ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը՝ Սրապիոնյանի մասին
- Մի մեծ գույն պակասեց մեր կյանքից, մի հզոր ձայն․ Նարինե Դիլբարյանը՝ Սերժ Սրապիոնյանի մասին
- Սրապիոնյանը զորաշարժի էր ենթարկում Սփյուռքը․ Հրանուշ Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան