Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկրի տարածքին Իսրայելի հարվածների մասին տեղեկություները
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել երկրի կենտրոնական հատվածին, հարձակումների հետևանքով յոթ մարդ է վիրավորվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ռազմական գերատեսչության հայտարարությունը տարածել է SANA պետական գործակալությունը։
«Այսօր ժամը 19:35-ի սահմաններում Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին, կրակի տակ են հայտնվել երկրի կենտրոնական շրջանները»,-ասվում է տեքստում։ Սիրիական բանակը հավելել է, որ հրթիռակոծությունն իրականացվել է «Լիբանանի հյուսիսային շրջաններից», և տեղական «օդային պաշտպանության ուժերը խոցել են իսրայելական արկերի մի մասը»։ Միջադեպի հետևանքով առնվազն յոթ խաղաղ բնակիչ է տուժել։
Ավելի վաղ Al Watan թերթը հայտնել էր, որ Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Համա և Հոմս քաղաքների ծայրամասերին։ Նրա խոսքով, Հոմսի արվարձաններին իսրայելական հարվածի արդյունքում վիրավորվել են Սիրիայի երկու քաղաքացիներ, որոնք հոսպիտալացվել են։ Ուժեղ հրդեհներ են բռնկվել Համայի մի քանի արվարձաններում, որոնք նույնպես կրակի տակ են հայտնվել, սակայն այնտեղ զոհեր չկան։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում վիրավորված Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի խորհրդականը մահացել է
- Սիրիայից զորքերի դուրսբերման համար Թուրքիան Դամասկոսից պահանջում է նոր սահմանադրություն ընդունել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին