Վրաստանում դիմորդների ավելի քան 20 տոկոսը չի հաղթահարել ընդհանուր ունակությունների քննության հայերեն թեստի նվազագույն շեմը
Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը վիճակագրական վերլուծություն է կատարել տարբեր առարկաների, այդ թվում՝ ընդհանուր ունակությունների հայերեն և ադրբեջաներեն թեստերը: Jnews-ը գրում է, որ ընդհանուր ունակությունների թեստի առավելագույն միավորը 80 է: Քննության նվազագույն շեմը համարվում է հաղթահարված, եթե դիմորդի ստացած միավորը 24-ից բարձր է:
Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի՝ ընդհանուր ունակությունների հայերեն քննությանը մասնակցել է 627 դիմորդ, նրանցից 20.22%-ին չի հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը:
Ընդհանուր ունակությունների ադրբեջաներեն քննությանը մասնակցել է 2 601 դիմորդ, նրանցից 32,6%-ին չի հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան