Իշխանությունը փորձելու է թաղել Անկախության հռչակագիրը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Երկիրը բարոյալքման, հասարակական պառակտման և վերջնական կազմալուծման տանելու ճանապարհին իշխանությունը փորձելու է թաղել Անկախության հռչակագիրը:
Նպատակը զուտ փաստաթղթային սրբագրում կամ խմբագրում անելը չէ, սա գաղափարական բաժանման խաչմերուկ է, որի մի կողմում արժեքներ են, պատմական իրողություններ, ազգային դիմադրություն, հասարակական կենսունակություն, պետականության ուղենիշներ և նպատակներ, իսկ մյուս կողմում` դատարկություն, ոչնչություն, անարժանապատվություն, ազգային արմատների չորացում, արժեքային անապատացում և պարզապես դավաճանություն:
Իշխանությունը սա արել է նպատակային` ելնելով իր գաղափարական համոզմունքներով:
Սրանց կանգնացնելու համար նախ պետք է իշխանությանը ջախջախել գաղափարապես, հասարակության գիտակցությանը հասցնելով դրա անհրաժեշտությունն ու դիմադրության կարևորությունը, այնուհետև անցնել ծրագրային գերակայությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Արմենի համար ամենից թանկը ճշմարտությունն է, որը «ճպցնում» է իշխանության պատասխանատուների երեսին. Տիգրան Աբրահամյան
- Ինչո՞ւ որևէ դերակատար պետք է քննարկման առարկա դարձնի հայկական շահը, եթե նույնիսկ ՀՀ իշխանությունն իր երկրի շահերից չի գործում. Աբրահամյան
- Պնդում եմ՝ ևս մեկ շատ կարևոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել․ Աբրահամյան
- Իրանի անհանգստության պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ. Աբրահամյան