ԱՄՆ-ի բնակչուհին, մարմնի 99,98 %-ը դաջվածքներով ծածկելով, մտել է Գինեսի ռեկորդների գիրք
ԱՄՆ-ի բնակչուհին, մարմնի 99,98 %-ը դաջվածքներով ծածկելով, մտել է Գինեսի ռեկորդների գիրքը։ Այդ մասին գրում է UPI-ն։
Ըստ ԶԼՄ-ների՝ նվաճման հեղինակը Կոնեկտիկուտից 36-ամյա Էսպերանս Լյումինեսկա Ֆուերզինան է։ Նա ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում կանանց շրջանում մարմնի վրա դաջվածքների ամենամեծ և մարմնի փոփոխությունների քանակով։
Ֆուերզինան ասել է, որ իր առաջին դաջվածքն արել է մոտ 15 տարի առաջ, իսկ իր առաջին ձևափոխումը` պատառաքաղ լեզուն, 2014 թվականին: Բացի այդ, ամերիկացին ունի բազմաթիվ պիրսինգներ։ Չնայած այն հանգամանքին, որ կնոջ մարմինը 99,98 %-ով պատված է դաջվածքներով, Ֆուերզինան չի ծրագրում կանգ առնել դրանով։
«Ես դեռ չեմ կարող պատկերացնել դաճվածնքերի ավարտը», - խոստովանել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաևը՝ ոստիկանին. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական
- Ուկրաինայում ծաղրել են Զելենսկու դաջվածքով տղամարդուն ոտքի վրա