Առողջություն 12:46 23/08/2024 Հայաստան

Հայաստանում կապույտ հազի համաճարակային իրավիճակը լարված է, դեպքերի գերակշռող մասը դիտվել է մինչև 5 տարեկանների շրջանում. «Հերացի» վերլուծական

2023թ. կապույտ հազի համաճարակային իրավիճակը բավականին լարված էր աշխարհում, հատկապես՝ Եվրոպական տարածաշրջանում, ինչը շարունակվում է 2024թ-ին, այսպես, 2021թ. արձանագրվել է 1761 դեպք , 2022թ.՝ 4151 դեպք,  2023թ.՝ 25 000 դեպք,  2024թ.  առաջին եռամսյակում արդեն՝   38000 դեպք: Դեպքերի զգալի աճ դիտարկվել է նաև 2016թ. (41 026 դեպք)  և 2019թ. (34 468 դեպք):

Հայաստանում նույնպես կապույտ հազի համաճարակային իրավիճակը լարված է վերջին 2 տարիներին՝ 2023թ. արձանագրվել է 50 դեպք (2/100.000), իսկ 2024թ. հունվար - հուլիս ամիսներին՝ 98 (3.3/100.000) դեպք:

Դեպքերի գերակշռող մասը դիտվել է մինչև 5 տարեկանների շրջանում: Հայաստանում դեպքերի զգալի աճ  է դիտարկվել նաև 2014թ.` 85 դեպք (2.8/100.000), և 2018թ.` 174 դեպք (5.9/100.000), ինչը վկայում է միջինում 5 տարի ինտերվալով հստակ պարբերականության մասին:  Տվյալները հրապարակել է ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնը։

Նշվում է, որ վերջին տարիներին  կապույտ հազի հիվանդացության զգալի բարձացումը պայմանավորված է նաև COVID-19 համավարակի ժամանակ պատվաստումների բացթողումներով՝ 2021թ. 24.5 մլն երեխա բաց է թողել դիֆթերիա, փայտացում, կապույտ հազի դեմ պլանային պատվաստումների 3-րդ դեղաչափը (ԱԿԴՓ3), իսկ 2022թ.՝ 20.5 միլիոն երեխա:

«Այսպիսով՝ համաճարակաբանական դիտարկումները և կանխատեսումները վկայում են, որ կապույտ հազի իրավիճակը բավականին լարված է Եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում, և դեռևս առաջիկա ամիսներին կա բարձրացման միտում: Վարակի տարածման ռիսկերը կարող են բարձրանալ դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների գործունեության վերսկսման ժամանակ:

Կարևոր է նշել, որ կապույտ հազը պատվաստումներով կանխարգելվող վարակ է և Հայաստանում  պատվաստումային գործընթացն իրականացվում է ՀՀ կանխարգելիչ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն:

Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ առաջարկվում է.
• հետևողական լինել պլանային պատվաստումների ժամանակին ստանալու առումով,
• հղիության ընթացքում չխուսափել կապույտ հազի պատվաստումից,
• կապույտ հազի կասկածելի ախտանշանների առկայության դեպքում՝ 7 օր և ավելի կրկնվող, նոպայաձև հազ, ապահովել մեկուսացումը շրջակա մարդկանցից, պահպանել շնչառական հիգիենան (կրել դիմակ) և դիմել բժշկի խորհրդատվության»,- նշում են «Հերացի» վերլուծական կենտրոնից։ 

Կապույտ հազը բարձր հպավարակելիությամբ շնչառական վարակիչ հիվանդություն է: Վարակն ունի մի շարք համաճարակաբանական առանձնահատկություններ: Վարակի աղբյուրը կապույտ հազով հիվանդն է, ինչպես նաև  վարակային գործընթացի ատիպիկ կամ անախտանշանային ձևով  անձինք: Վարակելիության շրջանը հիվանդության 4-6 շաբաթներն են, սակայն հիվանդն առավել վարակիչ է առաջին շաբաթվա ընթացքում: Կապույտ հազի հարուցիչները (Bordetella pertussis) հեշտությամբ փոխանցվում են մարդուց մարդուն օդակաթիլային մեխանիզմով՝ արտազատվելով խոշոր կաթիլներով և տարածվելով 2-2.5 մ շառավղով: Մեկ հիվանդը կարող է միաժամանակ վարակել միջինում 14 ընկալ անձանց: Հիվանդությունն ընթանում է շնչառական ուղու հանկարծակի կատառալ բորբոքումով՝ գրգռիչ հազ, որը հիվանդության զարգացման հետ (1-2 շաբաթից) աստիճանաբար ձեռք է բերում նոպայաձև կրկնվող բնույթ: Կապույտ հազ վարակն ունի հստակ պարբերականություն՝ 3-5 տարի ինտերվալով:

Բարձր հիվանդացությունը սովորաբար դիտվում է մինչև 5 տարեկանների շրջանում,  առավել խոցելի տարիքային խումբը մինչև 1 տարեկաններն են: Այս  խմբում  արձանագրվում է մահվան դեպքերի 90%-ը: Վերջին տարիներին նկատվում են կապույտ հազի համաճարակաբանական օրինաչափությունների որոշակի փոփոխություններ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների համաձայն՝ որոշ եվրոպական երկրներում կապույտ հազի դեպքերի աճ է արձանագրվել նաև դեռահասների և մեծահասակների շրջանում, ովքեր էլ դառնում են հիմնական վարակի աղբյուր երեխաների համար: 2023թ. վեց եվրոպական երկրներում ամենաբարձր հիվանդացությունը գրանցվել է 10-19 տարեկան դեռահասների շրջանում: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:39
Թրամփը հրաժարվում է բանավեճերի ևս մեկ փուլ անցկացնել Հարիսի հետ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է բանավեճերի նոր փուլ անցկացնել իր դեմոկրատ մրցակցի՝ փոխնախագահ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրոդ հաղթանակը տարավ
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Անդորրայի թիմի հետ և առավելության հասավ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Կառավարությունից չեն հերքում Եղիշե Կիրակոսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը
Կառավարությունից չեն հերքում՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը։...
Աղբյուր` Panorama.am
23:01
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի...
Աղբյուր` Panorama.am
22:54
«Խուլիգանկա, բ..զ, պո.նիկ». Անահիտ Ավանեսյանի արձագանքը հունից հանեց տարեց կնոջը
Այսօր կառավարության նիստից հետո տարեց կինը փորձեց մոտենալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասելով. «Կանգնեք բան եմ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Երկամսյա կալանք կնոջ առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ
Սեպտեմբերի 12-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն են...
Աղբյուր` Panorama.am
21:20
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։ Հայ...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բախվել են «Citroen Jumper»-ը, «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, կա 6 վիրավոր
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 94 կմ հատվածում բախվել են «Citroen Jumper» մակնիշի,...
Աղբյուր` Panorama.am
20:45
Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:31
Կգա այդ հրաշալի օրը՝ նորից նրանց շուրթերից կլսենք «մամ ջան» բառերը․ անհետ կորածի մայր
«Խնդրում եմ ձեզ՝ երբեք չհուսահատվեք», - Վանաձորում օրերս կայացած միջոցառմանն անհետ կորածի մայրն այս խոսքերով դիմեց այն ընտանիքներին,...
Աղբյուր` Panorama.am
20:18
Խարդախների թիրախում ավտոգնորդներն են
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
20:04
3 մարդ է բերման ենթարկվել Վրաստանի ​​սահմանն ապօրինի հատելու համար
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանապահ ոստիկանության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում, բերման են...
Աղբյուր` Panorama.am
19:42
«Ֆորմուլա 1»-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի վարչախմբերի ոճրագործությունները «մաքրագործել». հայտարարություն
Free Armenian Prisoners շարժումն այսօր բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով...
Աղբյուր` Panorama.am
19:29
Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ ««Դիլիջան» ազգային պարկից հայտնում են, որ տևական ժամանակ լարված են ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:13
Սահմանազատման և սահմանագծման գործընթացները պետք է իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ընթացակարգերով․ ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Որևէ հիմք չկա պնդելու, թե կիրանցեցիներին տրվել են կեղծ վկայականներ․ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «ՀՀ Արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արմավիրի մարզում խմելու ջրի անվտանգության հարցն օրակարգային է
«Էկոլուրն»  անդրադարձել է Արմավիրի մարզում խմելու ջրի խնդրին՝ գրելով․ «Արմավիրի մարզում խմելու ջրի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
18:31
Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մսամթերք, կաթնամթերք, հրուշակեղեն. այս օրերին Երևանի ցանցային սուպերմարկետներում ստուգվում են...
Աղբյուր` Panorama.am
18:19
Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում , դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ավարտվեց ...
Աղբյուր` Panorama.am
17:56
Գերասիմ Վարդանյանը այն քաղաքական ֆիգուրն է, ով մնացել է իշխանության կոկորդին. փաստաբան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժել է դատավոր Ա. Մելիքսեթյանի կողմից կայացված՝ ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ...
Աղբյուր` Panorama.am
17:50
ԵԱՀԿ-ն Վրաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն է մեկնարկել
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)...
Աղբյուր` Panorama.am
17:34
Անդրե. Սա հատկապես կարևոր է իմանան ապագա ծնողները
Երգիչ Անդրեն, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, գրում է. «Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք բոլորիդ՝ մեր բալիկին ուղղված...
Աղբյուր` Panorama.am
17:32
Կանայք Փարիզում դատապարտվել են՝ պնդելու համար, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել
Փարիզի դատարաններից մեկում այսօր դատավճիռ է կայացվել երկու կանանց նկատմամբ, ովքեր պնդում էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Ասել, թե վարորդը տուգանքի «մատերիալ» չէ՝ Հայաստանում չի գործում. Տիգրան Քեյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
16:56
Շատ նորմալ է, որ քաղաքացիները КТ-ի կամ МРТ-ի համար 1-2 ամիս պետք է սպասեն. Նախարար
«Ոչ մի բան չի սպառվել։ Այս պահին մենք չունենք որևէ ծրագիր, որում ունենք մինչև 1 ամսից ավելի հերթագրում»,- կառավարության նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
16:55
ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան
ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում  սեպտեմբերի 10-ին կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային»...
Աղբյուր` Panorama.am
16:44
Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել
Երևանի Պ. Սևակ փողոցում բազմահարկ շենքի քանդման հետևանքների վերացման համար, ըստ ճարտարապետ Արսեն Կարապետյանի, բացի մեծ տուգանքներից,...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին
«Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը հասնելւ համար ոչ մի բանի առաջ չեն խորշել»,-այս մասին հայտարարեց ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ռnւմբի տեղադրման ահազանգեր՝ Երևանի մոլերում
Այսօր ՆԳՆ ոստիկանությունը «Դալմա գարդեն մոլում» և «Ռոսիա մոլում» ռումբի տեղադրման մասին ահազանգեր է ստացել։ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
12:21 12/09/2024

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}