Ալիև. «Մենք կշարունակենք օգնել Ուկրաինային»
«Ադրբեջանն ու Ուկրաինան կապում են հարուստ ավանդույթներով բարեկամական հարաբերությունները»,-այս մասին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղղված շնորհավորական ուղերձում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանը և Ուկրաինան ցուցաբերում են փոխադարձ աջակցություն և համերաշխություն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Մենք մեր մտադրությունն ենք հայտնում շարունակելու գործադրել բոլոր ջանքերը՝ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է Ալիևը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ հաջողությամբ կշարունակեն համատեղ ջանքերը՝ ուղղված «ադրբեջանա-ուկրաինական բարեկամության և հուսալի գործընկերության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները