Դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանի չորսամյա որդին հարսի ծաղկեփունջը ուրիշի ձեռքից վերցրել ու նվիրել է մայրիկին
Դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանի չորսամյա որդին` Գասպարը, հարսանիքի արարողության ժամանակ փորձել է հարսի ծաղկեփունջը վերցնել ու նվիրել մայրիկյին։
Գոհար Ավետիսյանը տեսանյութ է հրապարակել Ինսթագրամի էջում ու գրել.
«Երբ շատ ես ուզում, որ մայրդ ամուսնանա»։
Հարսի ծաղկեփունջը բռնել է մեկ այլ հյուր, ով պատրաստվում էր այն նվիրել Գոհարին։ Սակայն Գասպարը վազել է նրա մոտ և սկսել քաշել կնոջ զգեստից։ Ստանալով ծաղկեփունջը՝ տղան այն տվել է մորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան