Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելով օրենքը
Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով արգելվում է Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը։
rbc.ru -ի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին» օրենքը։
«Օրենքի նպատակն է արգելել Ռուս ուղղափառ եկեղեցու և դրան առնչվող կրոնական կազմակերպությունների գործունեությունը Ուկրաինայում, արգելել «ռուսական աշխարհի» գաղափարախոսության քարոզչությունը, մասնավորապես, արգելվում է կրոնական կազմակերպությունների օգտագործումը այս գաղափարախոսությունը քարոզելու համար»,- ասվում է Ռադայի թելեգրամ ալիքում։
Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 30 օր հետո։ Ռադան օրենքն ընդունել է օգոստոսի 20-ին, նախաձեռնությունը պաշտպանել են Զելենսկին և Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների Համաուկրաինական խորհուրդը։
Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, ուկրաինական ուղղափառ եկեղեցին ինը ամիս կունենա «Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու համար»։
Օրենքը վերաբերում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (УПЦ) գործունեությանը, որը նախկինում հայտնի էր որպես Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի (Մոսկվայի պատրիարքություն) անվամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան