Արտակարգ իրավիճակ` Զեյթունում. քաղաքացին խնձոր կամ նման իր է նետել Փաշինյանի ուղղությամբ. ArmԼur
ArmLur.am-ը գրում է, որ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
«Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր է նետել:
Քաղաքացին այսպիսով թերևս իր դժգոհությունն է արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:
ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնվել են կադրեր, թե ինչպես են այս պահի իրավապահները Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքում որոնողակա գործողություններ է կատարում՝ պարզելու թե ո՞վ է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին, կոնկրետ ի՞նչ է նետել եւ արդյո՞ք դա հենց Փաշինյանի ուղղությամբ է եղել, թե համընկում է եղել:
Այս պահին շենքի հատվածում և նաև որոշ բնակարաններում կարծես թե փաստացի խուզարկություններ են ընթանում: Բնակիչները տագնապած են:
Կատարվածի առնչությամբ մանրամասներ իմանալու համար «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը
դիմեց ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ մեկնաբանություն չունեն»,- գրում է կայքը: