«Ժողովուրդ». «Քաղաքականությունն» է սկսել ակտիվորեն «զբաղվել» քաղաքապետերով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սյունիքի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները ջանում են այլևս քաղաքականությամբ չզբաղվել, սակայն «քաղաքականությունն» է սկսել ակտիվորեն «զբաղվել» քաղաքապետերով։ Եվ որքան ջանասիրությամբ են Գորիսի, Քաջարանի քաղաքապետերը կամուրջներ գցում դեպի ՔՊ, այնքան ավելի ինտենսիվ են իրավապահները խորանում նրանց «մութ անցյալում»։
Կոմպլեմենտար քաղաքականության ցայտուն դրսևորում է Մանվել Փարամազյանի աշխատասեղանի լուսանկարը. երբ 2020-2021 թվականներին Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից ավելի իրատեսական էր՝ Քաջարանի քաղաքապետի սեղանը, ՀՀ դրոշին զուգահեռ, զարդարում էր նաև Արցախի Հանրապետության դրոշը։
Փաշինյանի հեռացման հարցը առկախվեց` անհետացավ նաև Արցախի դրոշը Քաջարանի քաղաքապետի սեղանից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ԱՆ-ն «Քովիդ-2» է անում՝ կեղծում են իրականությունն ու թվերը
- «Փաստ». Քաղաքացու բոստանում ունեցած դժգոհապոռթկմամբ Փաշինյանն ընդունում է, որ նախ՝ ավելի շատ խոսելով է զբաղված, քան թե գործ անելով
- «Ժողովուրդ». Պատրաստվում են 300.000 ստորագրություն հավաքել, որպեսզի օրենքի ուժով հանրաքվեի կայացմանը հասնեն
- «Հրապարակ». ԴԱՀԿ-ում աշխատում են «փողին մուննաթ» կարգախոսո՞վ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին