«Հրապարակ». Ովքեր են կուլիսներում լոբբինգ անում Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխին մութ ամպեր են կուտակվել։ Մինչ նա արձակուրդում է, կուլիսներում նրա պաշտոնանկությունն են լոբբինգ անում, և դրան լծվել են ոչ միայն թիմակիցները՝ ՔՊ-ականներ, Արսեն Թորոսյանը՝ իր համախոհների հետ, այլև ոլորտից ոմանք։
Համարում են, որ նա տապալել է ոլորտի կառավարումը՝ ֆինանսական խնդիրներ, պետպատվերի պարտքեր, համաճարակային անվերահսկելի վիճակ։ ՔՊ-ական վերնախավին առաջարկել են ոլորտում ընդունված անձի թեկնածություն՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանին, ով բժիշկ է, ադմինիստրատոր և Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Քաղաքականությունն» է սկսել ակտիվորեն «զբաղվել» քաղաքապետերով
- «Հրապարակ». ԱՆ-ն «Քովիդ-2» է անում՝ կեղծում են իրականությունն ու թվերը
- «Փաստ». Քաղաքացու բոստանում ունեցած դժգոհապոռթկմամբ Փաշինյանն ընդունում է, որ նախ՝ ավելի շատ խոսելով է զբաղված, քան թե գործ անելով
- «Ժողովուրդ». Պատրաստվում են 300.000 ստորագրություն հավաքել, որպեսզի օրենքի ուժով հանրաքվեի կայացմանը հասնեն
- «Հրապարակ». ԴԱՀԿ-ում աշխատում են «փողին մուննաթ» կարգախոսո՞վ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին