Պատրիարք Կիրիլն ուղերձով դիմել է Հռոմի Պապին, հոգևոր առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է քրիստոնեական եկեղեցիների ղեկավարներին, Հռոմի Պապին, ինչպես նաև մի շարք կրոնական և միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի գլխավոր քարռուղարին՝ կոչ անելով պաշտպանել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին Ուկրաինայի իշխանության կողմից ընդունված այն արգելող օրենքի ընդունման կապակցությամբ։
«Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը նաև կոչ է արել ձայնը բարձրացնել ի պաշտպանություն ուկրաինական ուղղափառ եկեղեցու հալածվող հավատացյալների»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասվում է ուղերձում։
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ միջազգային կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ Կիևի ռեժիմի կողմից ընդունված օրենքը հակասում է Ուկրաինայի Սահմանադրության նորմերին, նրա միջազգային պայմանագրերին և հիմնարար իրավական սկզբունքներին։
Նամակում նաև ասվում է, որ արգելող օրենքի ընդունման արդյունքում «Ուկրաինայում հարյուրավոր վանքեր, հազարավոր համայնքներ, միլիոնավոր ուղղափառ հավատացյալներ կհայտնվեն իրավական դաշտից դուրս»։
Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով արգելվում է Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը։ Օրենքը վերաբերում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (УПЦ) գործունեությանը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելով օրենքը
- Գարեգին Երկրորդը Կիևին կոչ է արել չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին