Կապանում Գլխավոր հյուպատոսության բացման համար ՌԴ ԱԳՆ առաջադեմ խմբի դիվանագետներն այցելել են Սյունիք
Կապանում Գլխավոր հյուպատոսության բացման համար օգոստոսի 21-ին ՌԴ ԱԳՆ առաջադեմ խմբի դիվանագետները Սյունիքում Ռուսական տան ծրագրի համակարգող Լ.Ա.Աղախանյանի հետ հանդիպել են Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ։
ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդմամբ, զրույցի ընթացքում խմբի ղեկավարը պատմել է տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև առաջիկա միջոցառումների մասին և հրավիրել Քաջարանի ներկայացուցիչներին մասնակցելու դրանց։
Քաջարանի քաղաքապետը շահագրգռվածություն է հայտնել քաղաքի տարբեր հարթակներն օգտագործել մշակութային և հումանիտար միջոցառումների համար և ընդգծել ռուսական քաղաքների հետ միջքաղաքային կապերի զարգացումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի սկզբին հանդիպում անցկացնել Քաջարանի երիտասարդության և հասարակության ներկայացուցիչների հետ։