Ֆրանսիայում անհայտ անձը սինագոգի դիմաց երկու մեքենա է այրել
Ֆրանսիայի Լա Գրանդ-Մոտ կոմունայի սինագոգի մոտ այսօր պայթյուն է որոտացել։ Միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել և երկու ավտոմեքենա այրվել։ Պարզվել է՝ մեքենաներից մեկում գազի բալոն է եղել, մեքենաներից կրակը տարածվել է դեպի սինագոգի դարպասները։
BFMTV -ի հաղորդմամբ, պայթյունի հետևանքով վիրավորվել է ահազանգին արձագանքած ոստիկանը։ Հրդեհի հետևանքով այլ տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։
Վեստի.ռու-ն գրում է, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը X-ի իր միկրոբլոգում տեղի ունեցածը՝ նշելով, որ տեղի ունեցածը «հանցավոր բնույթ ունի»։ Նախարարը վստահեցրել է, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանցագործության մեջ ներգրավվածներին հայտնաբերելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին