Հայաստանում շարունակվում են «Ֆրեսկո» փառատոնի մշակութային օրերը
Ogոստոսի 21-ից Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Հայաստանը 7 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում:
Փառատոնային առաջին օրերն անց են կացվում Վանաձորում` ներառելով ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, վարպետության դասեր, ներառական ճամբար։ Օգոստոսի 23-ին համերգային ծրագրով հանդես է եկել «Թմբաթա» ֆոլկ - ռոք խումբը։
Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել «Հաշմանդամների Համառուսաստանյան և միացյալ կազմակերպությունների միություն ABIART» հասարակական ասոցիացիայի նախագահ Նատալյա Կրելին, ում հետ հետաքրքրված մասնագետները հնարավարություն կունենան մասնակցելու վարպետության դասերի, դիտել ֆիլմեր և ունենալ քննարկումներ, հդնիխումները տեղի կունենան թե Վանաձորում, թե Երևանում։
Նատալյա Կրելը փառատոնի միակ հյուրը չէ։ Միջոցառման ընթացքում Հայաստան կժամանեն նաև Իտալիայի Տեռնիի կինոփառատոնի գլխավոր տնօրեն Առնալդո Կազալին և գլխավոր պատասխանատու Բեատա Գոլենսկան։
«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:
Փառատոնն իրակաանցնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Փառատոնային երևանյան օրերը կմեկնարկեն օգոստոսի 26-ին ՝ Մոսկվայի տանը։