Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան Հայաստանի կազմում իր առաջին ելույթը կունենա Լեհաստանում
Ռուս գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կանցկացնի Լեհաստանի Գդանսկ քաղաքում ընթացող պատանեկան Գրան պրիի հինգերորդ փուլում։ Այս մասին գրում է rsport.ria.ru-ն։
Առայժմ հայտնի չէ, թե որն է լինելու 15-ամյա մարզուհու հաջորդ մրցաշարը։ Լեհաստանում կայանալիք Գրան պրիի փուլը տեղի կունենա սեպտեմբերի 25-ից 28-ը։
Տիտովան, ով մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում, Հայաստանի հավաքականին միացել է այս տարվա մայիսին։
Լրահոս
Տեսանյութեր
Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան