Զեյթունում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած անձը ձերբակալվել է. ArmLur
Armlur.am-ը գրում է.
«Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, թե Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից ինչ են նետել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
Ըստ շենքի բնակիչների՝ պարզվել է, որ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանն, տեսնելով Փաշինյանին, տանից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։
ArmLur.am-ը հայտնել էր, որ երեկ գիշեր արտառոց դեպք էր եղել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեում։ Շենքի 9-րդ հարկի բնակիչը, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, տանից իր էր նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
Երեկ ողջ գիշեր իրավապահ համակարգը փնտրում էր կատարողին ու արդյունքում ձերբակալել են 71-ամյա տարեց տղամարդու։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակարգ իրավիճակ` Զեյթունում. քաղաքացին խնձոր կամ նման իր է նետել Փաշինյանի ուղղությամբ. ArmԼur
- Չեմ զղջում, դատում են, թող դատեն. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին
- Մալիշկայում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան