Գիտնականները կապ են գտել էներգետիկ ըմպելիքների և սրտի հանկարծակի կանգի միջև
ԱՄՆ-ի Մայո կլինիկայի մասնագետներն ուսումնասիրել են էներգետիկ ըմպելիքներ խմելու հետ կապված ռիսկերը։ Հետազոտությանը մասնակցել է 144 մարդ, ովքեր սրտի հանկարծակի կանգ են ունեցել, և նրանցից 7-ը (5%) սրտի կանգից անմիջապես առաջ օգտագործած են եղել էներգետիկ ըմպելիքներ:
Վերլուծությամբ պարզվել է, որ էներգետիկ ըմպելիքները կապված են սրտի գենետիկ հիվանդությամբ հիվանդների մոտ սրտի հանկարծակի կանգի հետ: Հեղինակների խոսքով, ըմպելիքի մեջ պարունակվող կոֆեինը և այլ խթանիչ բաղադրիչները փոխում են սրտի կծկումների հաճախությունը և արյան ճնշումը:
Բժիշկները մարդկանց հորդորում են ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ և սահմանափակել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, հատկապես նրանց, ովքեր հակված են սիրտ-անոթային հիվանդությունների։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան