40 հյուրերի ներկայությամբ՝ Ալեն Դելոնին հուղարկավորել են
Այսօր ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնի հուղարկավորությունն է երկրի կենտրոնական Օռլեանի մոտ գտնվող Լուարե դեպարտամենտում գտնվող նրա կալվածքում։ BFM TV-ի հաղորդմամբ, հուղարկավորությանը հրավիրված է ընդամենը 40 մարդ՝ հիմնականում հարազատներ ու Դելոնին ծանոթ դերասանները, այդ թվում Ժան Պոլ Բելմոնդոյի որդի Փոլ Բելմոնդոն։
Ներկա են երկու քաղաքական գործիչներ՝ դերասանի ընկեր, Իլ-դե-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ և մշակույթի հեռացող նախարար Ռաշիդա Դատին։ Հուղարկավորությունը հենց դերասանի խնդրանքով է համեստ անցացվում։
Ալեն Դելոնը մահացել է 88 տարեկան հասակում օգոստոսի 18-ի գիշերը իր տանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեն Դելոնին կհուղարկավորեն մատուռում, որը 20 տարի առաջ հենց դերասանը կառուցել է իր տան մոտ։ Ֆրանսիական լրատվամիջոցները գրել են, որ Ալեն Դելոնի կալվածքի տարածքում անվտանգությունն ապահովելու են 80 ժանդարմներ։
Ալեն Դելոնը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում, այդ թվում՝ խորհրդային-ֆրանսիական «Թեհրան-43» ֆիլմում։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած Ալեն Դելոնի ցանկությանն, ընտանիքը հրաժարվել է շանն էֆթանազիայի ենթարկել
- Ալեն Դելոնի սիրեցյալին չեն հրավիրել նրա հուղարկավորությանը
- Ալեն Դելոնին կարող են թաղել իր շների գերեզմանների կողքին
- Մահացել է Ալեն Դելոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան