«Ժողովուրդ». «Հարգելի՛ Հովհաննիսյան, մենք ի՞նչը հերքենք Ձեր փոխարեն».
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արայիկ Հարությունյանի օգնական Սուրեն Հովհաննիսյանը գրավոր կերպով դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին մի հրապարակման մասով, որը ծայրից ծայր կազմված է իր իսկ լրացրած տարեկան հայտարարագրի հիմքով՝ այնտեղ ներկայացված թվերից և հոր` որպես «երրորդ անձից ստացված տեղեկություն» դիտարկվող՝ ֆեյսբուքյան էջի հրապարակումներից։
Սուրեն Հովհաննիսյանը «հերքում» (որը հրապարակում ենք ամբողջությամբ) գրության մեջ նշում է, որ թվային անհամապատասխանության մի դրվագը վրիպակ է, մյուս դրվագի մասով էլ գրում է անհատ ձեռներեց լինելու ինչ-որ անհասկանալի հանգամանքի մասին, մեկ այլ դրվագով էլ բացատրում է, որ բնակարան ձեռք չի բերել, ապա հավելում` ձեռք է բերել հիշյալ բնակարանի միայն 1/3 մասը։
Հարգելի՛ Հովհաննիսյան, մենք ի՞նչը հերքենք Ձեր փոխարեն։ Գրենք, որ վրիպե՞լ եք, գրենք, որ բնակարան ձեռք չե՞ք բերել, թե՞ որ Ձեր հայրը բիզնեսմեն չէ: Դո՛ւք շտկեք Ձեր ներկայացրած տարեկան հայտարարագիրը:
Հասկանում ենք, գուցե փորձում եք մեղմել իրավիճակից անտեղյակ Նիկոլ Փաշինյանի ցասումը՝ թիմակիցների բուրժուական ապրելակերպի մասով, բայց դա արեք ո՜չ մամուլի հաշվին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ի՞նչն էր Մայր տաճարն այսքան փակ պահելու պատճառը
- «Փաստ». Կառավարությունը պետք է արագ կողմնորոշվի և որոշում կայացնի
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարգրել վարչապետի օգնական Արսեն Միխայլովը
- «Հրապարակ». Ովքեր են կուլիսներում լոբբինգ անում Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկությունը
- «Ժողովուրդ». «Քաղաքականությունն» է սկսել ակտիվորեն «զբաղվել» քաղաքապետերով
- «Հրապարակ». ԱՆ-ն «Քովիդ-2» է անում՝ կեղծում են իրականությունն ու թվերը
- «Փաստ». Քաղաքացու բոստանում ունեցած դժգոհապոռթկմամբ Փաշինյանն ընդունում է, որ նախ՝ ավելի շատ խոսելով է զբաղված, քան թե գործ անելով
- «Ժողովուրդ». Պատրաստվում են 300.000 ստորագրություն հավաքել, որպեսզի օրենքի ուժով հանրաքվեի կայացմանը հասնեն
- «Հրապարակ». ԴԱՀԿ-ում աշխատում են «փողին մուննաթ» կարգախոսո՞վ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին