«Անտունի» բալետը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում մեծ պրեմիերա է՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին։
Սեպտեմբերի 26, 27-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի
«ԱՆՏՈՒՆԻ» ԲԱԼԵՏ. «Կանթեղի դողդոջուն լույսն ուրվագծում է ստվերների խորհրդավոր պատկերներ։ Անտունին մտախոհ է։ Ինչպե՞ս վերածնել խազերը, ինչպե՞ս կյանքի կոչել նախնիների երաժշտական գրերը»,- բալետը նկարագրում են օպերայի և բալետի թատրոնից։
Կոմպոզիտոր՝ Էդգար Հովհաննիսյան, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, բեմադրող բալետմայստեր՝ Մաքսիմ Մարտիրոսյան, վերականգնող բալետմայստեր՝ Սուսաննա Մարտիրոսյան, բեմանկարիչ՝ Մինաս Ավետիսյան, վերականգնող նկարիչ՝ Նարեկ Ավետիսյան։