Նիկոլ, քեզ քո ենթակաները խաբում են՝ դու վաղուց չունես ժողովրդի վստահությունը, ավելին՝ շատերը քեզանից պարզապես զզվում են. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
««Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»։
Բանից պարզվում է, որ Ռուբինյանց 2 շենքի 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, տնից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Ալբերտ Առստամյանին ձերբակալել են:
Քաղաքականության մեջ բռնությունը բացարձակապես չեմ խրախուսում, ավելին կարծում եմ՝ չպետք է տրվել Փաշինյանին նման «խնձորային նվերներ» անելու գայթակղությանը:
Բայց նման բաներ տեղի են ունենում աշխարհի բոլոր երկրներում, հատկապես՝ ոչ պոպուլյար ղեկավարների հետ:
Փաշինյանի յուրաքանչյուր տեղաշարժ, հատկապես՝ Երևանում, ուղեկցվելու է նման «փորձանքով», որովհետև նա իր հակավարկանիշով արդեն գերազանցում է բոլորին:
Նիկոլ, քեզ քո ենթակաները խաբում են՝ դու վաղուց չունես ժողովրդի վստահությունը, ավելին՝ շատերը քեզանից պարզապես զզվում են, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»: Դա ադեկվատ որոշումներ կայացնելու հիմնական նախապայմանն է»:
Հարակից հրապարակումներ`
- Զեյթունում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած անձը ձերբակալվել է. ArmLur
- Արտակարգ իրավիճակ` Զեյթունում. քաղաքացին խնձոր կամ նման իր է նետել Փաշինյանի ուղղությամբ. ArmԼur