Սևանա լճի մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի
Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում․ անհրաժեշտ է շտապօգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին դուրս է բերվել ափ․ տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները արձանագրել են Է․ Ղ․-ի (ծնված 1955 թ․) մահը։