15:41 24/08/2024 Աշխարհում

Գիտնականները կապ են գտել էներգետիկ ըմպելիքների և սրտի հանկարծակի կանգի միջև

ԱՄՆ-ի Մայո կլինիկայի  մասնագետներն ուսումնասիրել են էներգետիկ ըմպելիքներ խմելու հետ կապված ռիսկերը։ Հետազոտությանը մասնակցել է 144 մարդ, ովքեր սրտի հանկարծակի կանգ են ունեցել, և նրանցից 7-ը (5%) սրտի կանգից անմիջապես առաջ օգտագործած են եղել էներգետիկ ըմպելիքներ:

Վերլուծությամբ պարզվել է, որ էներգետիկ ըմպելիքները կապված են սրտի գենետիկ հիվանդությամբ հիվանդների մոտ սրտի հանկարծակի կանգի հետ: Հեղինակների խոսքով, ըմպելիքի մեջ պարունակվող կոֆեինը և այլ խթանիչ բաղադրիչները փոխում են սրտի կծկումների հաճախությունը և արյան ճնշումը:

Բժիշկները մարդկանց հորդորում են ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ և սահմանափակել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, հատկապես նրանց, ովքեր հակված են սիրտ-անոթային հիվանդությունների։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}