Ամառային արձակուրդների անցկացման վայր ռուս զբոսաշրջիկներն ամենաշատն ընտրել են Երևանը
Հայտնի են դարձել ռուս անկախ զբոսաշրջիկների շրջանում ամառային արձակուրդների համար ամենահայտնի քաղաքները։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, առցանց ծառայության մասնագետները վերլուծել են օգտատերերի կողմից ավիատոմսերի գնման տվյալները և պարզել, որ նրանց 75 տոկոսն իրենց հանգիստն անցկացրել է Ռուսաստանում։ Արտասահման մեկնածներն այցելել են 157 երկիր։
Երևանն ամենապահանջված է արտասահմանյան ուղղությունների շարքում՝ յուրաքանչյուր տասներորդը տոմս է գնել Երևանում հանգիստն անցկացնելու համար: Ցուցակում են նաև Ստամբուլը, Անթալիան, Տաշքենդը և Մինսկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին