Վերականգնվում է Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանական համալիրը
Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանական համալիրի եկեղեցու, զանգակատան և դամբարանատան ամրակայման և վերականգնման աշխատանքները սկսվել են: Սուրբ Աստվածածին եկեղեցու հատակը կրաքարե շարվածք է ունեցել, որն հիմա հեռացվել է և հիմքերի ամրակայումից հետո նոր հատակ կշարվի:
Առաջին հարկի ավանդատան պատուհանների վնասված քարերը փոխարինվել են նոր քարերով: Վերականգնման նախագծում ներառված է նաև ջրամատակարարումը:
Ըստ նախնական հաշվարկների՝ աշխատանքները կընթանան մինչև 2025թ. տարեվերջ:
Համալիրը վերականգնվում է մոշաղբյուրցի բարերարների միջոցներով։
Մանրամասն՝ «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութում։