ԵԽԽՎ պատգամավորներին Բաքուն ընդգրկվել են «պերսոնա նոն գրատա» ցուցակում
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած անձինք ընդգրկվել են «պերսոնա նոն գրատա» ցուցակում։ Այդ մասին, ըստ աբրբեջանական ամուլի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ադրբեջանի հասցեին Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի հայտարարությունները։
Նրա խոսքով՝ մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատի վերականգնումը, այդ անձանց արգելվում է մտնել Ադրբեջանի տարածք,
Հաջիզադեի խոսքվ՝ Լեռնային Ղարաբաղը օկուպացնելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը, որը նա անվանել է «ազատագրում», ինչպես նաև Ադրբեջանի «անկախ» քաղաքականությունը չեն համապատասխանում «Շվաբեի նման անհատների նենգ մտադրություններին»։
Հիշեցնենք, որ Շվաբեն հայտարարել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ կաշառել է ԵԽԽՎ պատգամավորներին և պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն փաստել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական քրեական հետապնդում. Փաստաբան
- ԵԽԽՎ զեկույցում նշվում է՝ հավաքներին մասնակցելու նյութական խրախուսումը չի կարող քրեականացվել. Չալաբյան
- ԵԽԽՎ կոմիտեն Հայաստանում կշարունակի մոնիտորինգը՝ ԶԼՄ-ների և խոսքի ազատության ոլորտներում բարեփոխումների իրականացումը
- Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ