Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ադրբեջանին հրդեհների շիջմանը ցուցաբերած օգնության համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ադրբեջանին Բե-200 երկկենցաղային ինքնաթիռներ տրամադրելու համար, որոնք նշանակալի ներդրում ունեն երկիրը պատած անտառային հրդեհների դեմ պայքարում։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին անձամբ է դիմավորել օգոստոսի սկզբին Մոսկվայի կողմից ուղարկված ինքնաթիռին, որը կմնա Թուրքիայում մինչև հոկտեմբերի վերջ։
«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը մեր երկիր ուղարկեց երկկենցաղ ինքնաթիռ (Be-200-խմբ.)՝ զգալի աջակցություն ցուցաբերելով անտառային հրդեհների դեմ պայքարում... Շնորհակալ եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մեզ տրամադրեց երկրորդ երկկենցաղ ինքնաթիռ, ինչպես անցյալ տարի, այս երկու ինքնաթիռների շնորհիվ մենք կարողացանք հեշտությամբ մարել հրդեհները»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո:
Նախարարների կաբինետը 23 տարվա մեջ առաջին անգամ նիստ է անցկացրել Թուրքիայի արևելյան Ահլաթ քաղաքում։
Նախագահը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին երկրում շոգի պայմաններում ուշադիր վերաբերվել անտառային հրդեհների խնդիրը՝ նշելով, որ հրդեհների 90%-ի պատճառը մարդկային գործոնն է։ Էրդողանի խոսքով, Թուրքիան աշխարհի այն երկու երկրներից մեկն է, որտեղ կրակը մարելու համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, որոնց համար ընդհանուր առմամբ օգտագործվում է 27 ինքնաթիռ և 105 ուղղաթիռ։ Թուրք առաջնորդը նաև քննադատել է ընդդիմությանը, որի որոշ ներկայացուցիչներ անտառային հրդեհների դեմ պայքարի թեման օգտագործում են քաղաքական նպատակներով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները