Իսրայելը սահմանափակումներ է մտցնում «Հեզբոլլահի» հարձակումների պատճառով
Իսրայելի պաշտպանության բանակը նոր սահմանափակումներ է մտցրել երկրի հյուսիսային և կենտրոնական տարածքներում բնակվող քաղաքացիների համար՝ կապված շիա լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հարձակումների հետ, կիրակի օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Բաց տարածքներում մինչև երեսուն մարդ կարող է հավաքվել, շենքերում՝ մինչև երեք հարյուր մարդ, կարող են հավաքվել աշխատավայրերում և ուսումնական հաստատություններում, պայմանով, որ մոտակայքում լինի գործող ռմբապաստարաններ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Հեզբոլլահը» հայտարարել էր հարձակում սկսելու մասին՝ ի պատասխան Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական հրթիռակոծման, որի հետևանքով սպանվել էր բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը: «Հեզբոլլահ»-ի հայտարարությունների համաձայն՝ պատասխան գործողությունների առաջին փուլի շրջանակներում, որն ամբողջությամբ ավարտվել է, խոցվել են իսրայելական բանակի 11 կայանքներ, այդ թվում՝ մի քանի շտաբներ և զորանոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի հարավում իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել
- Իսրայելը հայտարարեց «ծանրության կենտրոնը» Գազայից Լիբանանի հետ սահման տեղափոխելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները