Նեթանյահուն հրամայել է կանխարգելիչ հարված հասցնել Լիբանանում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ռազմաքաղաքական կաբինետի նիստի ժամանակ հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն և Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հրամայել է վերահաս հարձակման հավանականության ֆոնին կանխարգելիչ հարվածներ հասցնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին կիրակի օրը ասել է վարչապետի աշխատակազմի խորհրդականը։
«Վաղ առավոտյան մենք հայտնաբերեցինք, որ «Հըզբոլլահը» պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա: Պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ մենք Իսրայելի պաշտպանության ուժերին հանձնարարել ենք կանխարգելիչ գործել՝ սպառնալիքը վերացնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Նեթանյահուն տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի հաջողությունը երկրի հյուսիսին ուղղված հազարավոր հրթիռներ ոչնչացնելու գործում և կրկնել, որ Իսրայելը պատրաստ է գործել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական մարտավարությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին